Լեզու

Տրանսֆերային գնագոյացման լուծումներ

Տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորում

ՄԵԿՍ ԱԿՄԵ ՍՊԸ-ն մասնագիտացած է փոխկապակցված կողմերի միջև իրականացվող վերաոսկվող գործարքների փաստաթղթավորման ծառայություններում՝ համաձայն OECD ուղեցույցների և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի պահանջների: Վերջին տարիների ընթացքում մեր մի շարք հաճախորդների տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման փաթեթները ընդունվել են ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ առանց նկատողությունների:

Այն ընկերությունները, որոնք չեն ներկայացնում ծանուցման ենթակա վերահոսկվող գործարքների վերաբերյալ հայտարարություններ, և չեն իրականացնում համապատասխան փաստաթղթավորում, կբախվեն լուրջ խնդիրների հետ և կտուգանվեն: 

Մեր ընկերությունը տրամադրում է տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման ծառայությունների ամբողջական փաթեթ ներառյալ՝ ֆունկցիոնալ վերլուծություն, տնտեսական վերլուծություն, ակտիվների և ռիսկերի վերլուծություն: Մեր հաճախորդները գոհ են մնացել մեր ծառայությունները, որոնք թույլ են տվել ժամանակին ներկայացնել համապատասխան փաստաթղթավորումները ՀՀ ՊԵԿ-ին՝ առանց որևէ նկատողության:

ASTRA ծրագրային ապահովման լիցենզիաների տրամադրում

Մեր ընկերությունը 2022 թվականից դարձել է Interfax JSC-ի բացառիկ գործընկերը Հայաստանում: Interfax JSC-ի ASTRA ծրագրային ապահովումը միակ համապարփակ ավտոմատացված լուծումն է՝ վերահսկվող գործարքների վերլուծության և փաստաթղթավորման համար: Այս գործիքը հնարավորություն է տալիս պատրաստել տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորում ներսում՝ ASTRA ծրագրային ապահովման լիցենզիա ձեռք բերելով:

Մեր փորձառու թիմը պատրաստ է օգնել ձեզ գտնել առավել օպտիմալ և ընդունելի լուծումներ ձեր ընկերության կարիքների համար տրանսֆերային գնագոյացման ոլորտում: Ձեր ցանկության դեպքում կարող եք ձեռք բերել ASTRA լիցենզիա կամ վստահել մեր ընկերության փորձին TPD-ի պատրաստման հարցում:

Այսպես դուք կստանաք բացառիկ «գին-որակ» հարաբերակցություն: