Լեզու

Հարկային և հաշվապահական աուդիտ

Տրամադրում ենք նախորդ հաշվետու ժամանակաշրջանների ստուգման ծառայություններ՝ բացահայտելով հարկային ռիսկերը և սխալները ու առաջարկելով արդյունավետ լուծումներ դրանց նվազեցման համար։

Բիզնես խորհրդատվություն պոտենցիալ ներդրողներին

Սկսնակ գործարարներին օգնում ենք կողմնորոշվել՝ ներկայացնելով սեփականության և հարկման տարբեր ձևերի առավելություններն ու թերությունները, որպեսզի ընտրեք ձեր բիզնեսի համար լավագույն տարբերակը։

Վերահսկվող գործարքների փաստաթղավորում

Փոխկապակցված ընկերությունների միջև իրականացված վերահսկվող գործարքների փաստաթղթավորում OECD և ՀՀ հարկային օրենսգրքի համապատասխան

Հարգելի գործընկերներ,

Բարի գալուստ մեր վեբ կայք։

Մենք տրամադրում ենք հաշվապահական հաշվառման և տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման ծառայություններ՝ առաջարկելով հուսալի և արդյունավետ լուծումներ ձեր բիզնեսի համար։

Մեր փորձառու և բարձր որակավորում ունեցող թիմը պատրաստ է աջակցել ձեզ՝ գտնելու առավել արդյունավետ և նպատակահարմար լուծումներ հաշվապահական հաշվառման և տրանսֆերային գնագոյացման բոլոր հարցերում։